Իմ ամառային արձակուրդները

Ամառային արձակուրդներին ընտանիքիս հետ գնացել էի Աղվերան և Դիլիջան քաղաք։  Ինձ ամենից շատ դուր եկավ Դիլիջանը, որովհետ շատ գեղեցիկ քաղաք է։ Մեզ հետ եկել էին մեր ընկերները։  Մենք խաղում էինք, զվարճանում, տարբեր տեղեր էինք այցելում, մի խոսքով՝ ինձ Դիլիջանը հիացրել է։ Մենք մեր տան բակում խաղում էինք, որտեղ տանձենիներ կային։ Ու տանձերն այնքան էին հասել, որ սկսել էին ցած ընկնել։ Դրանք այնքան ծանր ու հյութեղ էին, որ կարծես՝ ռումբ էր ընկնում տանիքին ամեն անգամ ընկնելիս։ Իսկ մեղուներն անհամբեր սպասում էին, թե երբ հյութեղ ու քաղցր տանձեր կընկնեին, որ իրենք «ուտեին»։ Իսկ Սեպտեմբերի մեկը մենք նշել ենք Դիլիջանի երկրագիտական թանգարանում։ Մենք այնտեղ շատ բաներ տեսանք, օրինակ գորգերը, հին զարդերը, լուսանկարները և կավագործությունները։ Թանգարանի գիդը մեզ պատմեց, որ մի քանի տասնամյակ առաջ Հայաստանի և Վրաստանի միջև ճանապարհը կառուցելիս մի մեծ դամբարան են գտել, որտեղից էլ գտել էին հին իրերը։ Դիլիջանում ես նաև նոր ընկեր ունեցա, նրա անունը Լեվոն է։ Ես և նա հեծանիվ էինք վարում։ Իմ կարծիքով Դիլիջանը աննման է իր եղևնիների պուրակով ու անտառներով։ Ու շատ կուզենայի Դիլիջանը տեսնել աշնան գույներով ներկված։

Դիլիջանի երկրագիտական թանգարանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *