Խմած մկան պայմանը

/Հայ ժողորվրդական հեքիաթ/

Մի գիժ մուկ վախից փախչում է մառան, ելնում նստում գինու կարասի պռնկին, հոտ է քաշում՝ թե չէ, քեֆը լավանում է, ընկնում է կարասը: Խեղճ մուկը, խեղդվելով, աղաչում է Աստծուն.

– Աստվա՛ծ ջան, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր: Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի խեղդվե՞մ:  Ուրեմն ես մի կատվի բաժին էլ չարժե՞մ: Լավ չէ՞ր՝ կատուն ինձ ուտեր, քան թե անտեղի կորչեի էս կարասի մեջ:

Էդ ասելն էր, որտեղից-որտեղ մի չալ կատու է հայտնվում ու կարասի պռնկից ձայն տալիս.– Հիմա որ քեզ կարասից հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ:

— Ո՞ւր է, է՜: Էդպիսի մի լավություն արա, լավությանդ տակից դուրս կգամ:

Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ չորանա: Մուկ դու մուկ, պո՛ւկ, փախչում է, մտնում ծակը: Կատուն վիզը ծռում է, նայում, նայւմ ու ասում.

– Բա ի՞նչ եղավ մեր սուրբ պայմանը:

— Դու էլ բան ասիր, խմած ժամանակ մի բան էր՝ ասինք, կրակն ընկա՞նք:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Չալ – պուտպուտիկ,  պռունկ – եզր, ծայր

  1. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

մոտենալ-հեռանալ

հանել-դնել

չուտել-ուտել

թրջվել-չորանալ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի  խեղդվե՞մ :

Հիմա որ քեզ   կարասից  հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ  :

Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ չորանա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *