Ճնճղուկը

-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս կատուն թե՝

-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:

-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:

Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:

Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.

Ծիտն եմ, ծիտն եմ,

Ծտի ճուտն եմ:

Մոր բերած եմ:

Հոր պահած եմ:

Անուշ քրոջ թռցրած եմ,

Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:

Մի տանը օր էլ էս չի լինում, մեծ Օրերից ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»: Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»:

 

2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը: Պոչատ աղվեսը։

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *