24.11.2020

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավi9ը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

– Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

– Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ – վատ լսող
գանգատ անել – բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգել չիմանալ
խնդիրքի գնալ – հարցմունքի գնալ

2.Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:    Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

3.Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:  – Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

4.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին: Կաքավը շատ էր սիրում երգել։ Ամեն օր նա   գնում էր արտերը և սկսում էր երգել, և կաքավի երգից տառերի բերքը քաղցրանում էր։

5.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը: Իր ժամանակի մասին։

6.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի: Բերքը թթու կլիներ։

7.Նամակ գրի՛ր արծիվ արքային: Արծիվ արքա, ես Վահագն եմ։ Ես հասկանում եմ  արդեն ձեզ և ուզում եմ ասել, որ դուք մի քիչ սխալեք արել։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *