Գարնանամուտ   

 

  Համո Սահյան

 

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

գարնանամուտ-գարնան սկիզբը

հրճվել-շատ ուրախանալ

լացակումած-այստեղ՝ թաց

ճումբ-կոշտ հողի կտոր, հողակոշտ

 

Առաջադրանքներ

1.Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

 2.Դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

Արթնացել, գլխով են անում, հրճվում են, ծիծաղում է, հանում է, բանում է, խոստանում է, ասում է, ձայն են տալիս։

 3.Շարունակիր.

Երբ գարունը գալիս է, ժպտում է շուրջբոլորը։

Երբ ծառերը ծաղկում են, թռչուները ետ են գալիս։

Երբ արևը ժպտում է, ծաղիկները արթնանում են։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *