ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան, Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։ Գոռաց երկինք, բուք արավ, Հևաց, հևաց. Ծերուկ երկիր սուգ արավ։ Ճաքեց հեռուն ամպ, Երկիր դողաց-բա՛մբ։ Բողբոջ արև շող կապեց, Դողաց, սողաց, Արյուն-ամպից քող կապեց։ Վառեց լեռան լանջ, Լեռան ցավատանջ։ Տեղաց անձրև մաղ տալով, Մարմանդ-մարմանդ, Հոգնած տերև շաղ տալով։ Առաջադրանքներ 1. Read More…

Մայրենի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան․ չորս կողմից կմոտենանք արևին ու ոստայնով կփակենք նրան։ -Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։ Այդպես էլ Read More…

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ, Մառան տարան գիրկ ու գիրկ, Աշուն սնավ։ Տարափ ու բուք փչելով, Վայուն–մայուն ճչելով՝ Աշուն ծնավ։ Սաղարթ–սաղարթ սարսելով, Ոսկի տերև դարսելով Աշուն քնավ։ Առաջադրանքներ 1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը: 2. Բացատրի՛ր բառերը ծնավ-ծնվեց սնավ-սնվել քնավ-քնեց 3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։ 4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։ 5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։ Օրինակ՝ սարսել-դարսել միրգ-գիրկ Read More…

Մայրենի

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։ Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։ Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։ Օրինակ՝ գարուն- գա-րուն Պահարան-պա-հա-րան Քաղաք-քա-ղաք Թանաք-թա-նաք Կարագ-կա-րագ Հեծանիվ-հե-ծա-նիվ Ուղիղ-ու-ղիղ Պայուսակ-պա-յու-սակ Դանակ-դա-նակ Գազար-գա-զար Թանաքաման-թա-նա-քա-ման Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։ Երեխա-ե-րե-խա Պարագա-պա-րա-գա Հանրաքվե-հան-րա-քը-վե Ընձուղտ-ըն-ձուղտ Աբեղա-ա-բե-ղա Մաքրել-մաք-րել Բարձր-բար-ձըր Վարքագիծ-վար-քա-գիծ Չորրորդ-չոր-րորդ Վանկատի՛ր տրված բառերը և Read More…

Կարգային միավորների գումար

Առաջադրանքներ Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների գումարի տեսքով․ Օրինակ՝ 1205=1·1000+2·100+5·1 236=2×100+3×10+6×1 807=8×100+7×1 4502=4×1000+5×100+1×2 1561=1×1000+5×100+6×10+1×1 46305=4×10000+6×1000+3×100+5×1 75610=7×10000+5×1000+6×100+1×10 400693=4×100000+6×100+9×10+3×1 408964=4x1000008x1000+9×100+6×10+4×1 Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։ Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532 6· 1000+2·100+4·1=6204 8· 1000+6·100+9·10+7·1=8697 4· 1000+3·10+6·1=4324 7· 10000+3·1000+2·10+5·1=7325 4· 10000+3·100+2·10+4·1=40324 3· 10000+3·1000+2·1=33002 6· 100000+3·100+2·10+5·1=600325 3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր Read More…

ՅՈՒԼԻՍԻՍ

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ Read More…

Մայրցամաքներ, աշխարհամասեր

  Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում Read More…