Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.

-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։ Մոտալուտ – Մոտ ժամանակներում սպասվող

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

Սատկեց, մահացավ, հոգին ավանդել:

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Առյուծը շատ ուժեղ էր, որ կարողացել էր դիմանալ այդքան ժամանակ ցավին:

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։ Առակի ասելիք այն էր,  որ կրիան համեմատվում էր առյուծի հետ:

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Խաբեբա գայլը

Մի օր անտառով անցնում էր մի էշ, որը բեռնված էր ուտելիքներով: Նա գնում էր դեպի հյուսիս: Անտառից խաբեբա գայլը զգաց ուտելիքների հոտը և վազեց դեպի համեղ հոտերը: Երբ գայլը հասավ տեղ, ասաց.

– Բարև քեզ, այ ախպե՛ր ջան: Ի՞նչ կա մեչքիդ:

– Համեղ ուտելիքներ, բայց չեմ տա ուտես,- ասաց էշը:

– Ես ինչու պետք է ուզեմ ուտել, ուղղակի մտածեցի՝ գամ քեզ օգնեմ,- ասաց գայլը:

– Աաա՜, դե ուրեմն առ օգնիր ինձ,- ասաց էշը:

Գայլը արագ վերցրեց ուտելիքները և վազեց դեպի անտառ, որպեսզի էշը հանկարծ հետ չվերցներ ուտելիքները: Եվ այդպես էշ մնաց սոված և մոլորված:

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *