Ճամփորդում ենք Կոտայքի մարզ, Աղբյուրակի ջրամբար, Մեղրաձոր գյուղ, Թեժառույքի վանք

Կոտայքի մարզ

 

Կոտայքի մարզկենտրոնը Հրազդանն է։ Կոտայքի մարզը միակ մարզն է որըի սահմանակից չէ այլ պետուցյունների հետ։ Կոտայքի արևմտյան մասը հնում մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների կազմի մեջ: Կոտայքի մարզի միջով անցնում է Հրազդան գետը։ Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի կենտրովում, նաև շատ մոտ է Երևանին։ Կոտայքի մարզում գտնվում է 66 գրադարան։

 

Հրազդան գետ

 

Հրազդան գետն այն ժամանակ կոչվում էր Սեբոսի, իսկ այժմ անվանվել է Հրազդան։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ ւնի 141 կմ երկարություն։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր 120-150 մ կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ։

 

Հրազդան քաղաք

 

Հրազդանի տարածաշրջանում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից։ Քաղաքի բոլոր թաղամասերում էլ ճանապարհային աշխատանքներ կատարելիս գտնվել են հնագիտական կենցաղային իրեր, որոնք թվագրվում են վաղ երկաթի ժամանակաշրջանով (Ք. ա. 1-ին հազարամյակ)։ Հրազդանում գործում են միջնակարգ, երաժշտական, մարզային, գեղարվեստական դպրոցներ, տեխնիկում, գիմնազիա, մսուր-մանկապարտեզներ, գրադարանային կենտրոնացած համակարգ, 3 կապի հանգույց՝ բաժիններով, մշակույթի, շախմատիստի, տեխնիկայի տներ, ակումբ, թատրոն, մարզահամալիր, հիվանդանոց, նարկոլոգիական դիսպանսեր, պոլիկլինիկա, դեղատուն։ Կա պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, զբոսայգի, արհեստական լիճ (ՀԷԿ-ը կարգավորող)։Հրազդանի շրջակա անտառներում աճում են վայրի խնձորենիներ, սալորենիներ, բալենիներ, սզնիներ։ Հրազդանի անտառներում հանդիպում են փորսուղներ, նապաստակներ, աղվեսներ, դաշտամկներ, եղնիկներ, արջեր, վայրի խոզեր։ Բավականին շատ են ոզնիները, իսկ գայլեր հանդիպում են հազվադեպ։ Երբեմն ամռան տապից փախչելով՝ Լոռվա և Տավուշի անտառներից այս տարածաշրջան են գալիս տարածաշրջանին ոչ բնորոշ կենդանիներ՝ լուսաններ, հովազներ և այլն։ Վերջին 20 տարում բավականին շատացել է աքիսների թիվը։

 

Թեժառույք,

Թեժառույք լեռ Հայաստանի Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին, Արագած լեռնազանգվածի հարավ-արևմտյան մասում։ Թեժառույգի լեռների ամենաբարձր գագաթը, Զովասար գյուղից 16 կմ հյուսիս-արևելք։ Բարձրություն 2423 մ[2][3][4]։

 

Մեղրաձոր

 

Մեղրաձոր, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյակում։ Գյուղի նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Բայազետի գավառի Արծափ գյուղից։

 

Աղբյուրակի կամ Ծովինարի ջրամբար

 

Աղբյուրակի ջրամբարԱղփարայի ջրամբար, Հրազդանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Մակերեսը 1,7 կմ² է, ջրատարողությունը՝ 5,6 միլիոն մ³, օգտակարը՝ 4,1 միլիոն մ³։ Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից։ Աղբյուրակի ջրամբարը մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ. Արգելի գլխամասային և Արգելի ՀԷԿի կարգավորիչ ջրամբարն է։ Պատվարը քարալիցքային է, երկարությունը՝ 117 մ, առավելագույն բարձրությունը՝ 14,5 մ։ Ձմռանը սառցակալում է[1][2][3]։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *