Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ:
Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։

Վաղ անցյալում մարդիկ ինչո՞ւ էին զարդարում ծառերը։

Ե՞րբ է առաջացել այդ սովորությունը։

Ինչերո՞վ էին նրանք զարդարում ծառերը։ Ի՞նչ էին խորհրդանշում այդ զարդարանքները։

Ի՞նչ է խորհրդանշել մտադալար եղևնին։ Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Ինչպե՞ս եք զարդարում ձեր տան տոնածառը։ Մի քանի նախադասությամբ պատմիր այդ մասին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *