Հազարան-հավք

9.ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Read More…

Մայրենի

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով: Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող-, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող: 37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով: Մանր նկարներ անող-մանրանկարիչ, թռչուններ բուծելու տեղ,-թռչնաբուծարան, գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսություն, միտք հղանալը-մտահաղացում, արդյունք ունեցող-արդյունավեստ, աշխատանքը սիրելը-աշխատասեր, հավասար  կշիռ  ունենալը-հավասարակշիռ, բառերի մասին գիտություն-բառագիտություն:

Մայրենի

  1.Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ: Բառով — <<Հրեշը>> Բառակապակցությամբ — <<Լացող աղջիկը>> Նախադասությամբ — <<Արեգը սև աշխարհում կռվում է հրեշի հետ>> 2.Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները: Աշխարհում֊ում Աղջկա֊ա Բանտում֊ում Արևից֊ից Արեգը֊ը Թևով֊ով Վիշապը֊ը Այգին֊ն Ճամփեն֊են 3.Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, մեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները: Հավքն իր թևով — թագավորի զորքն էլ Read More…

Մայրենի

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով: Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ: Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ, գարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը: նվեր տալ— նվիրել բարձր արժեք-բարձրարժեք ընծա բերել-ընծայել ոսկուց ձուլած-ոսկեձույլ ավարտին հասա -ավարտեցի զարմանք ու հիացմունք առաջացրեց-հիացրեց և զարմացրեց  մարմարից կերտված-մարմարակերտ նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ Պատմություն գրողները-պատմագիր ոճիրը գործողի-ոճրագործ 32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով: Մատնաչափ-փոքր չափ ունեցող կիսագունդ- կես գունդ անհարթ-ոչ հարթ անտեսանելի-առանց տեսնելու ինքնաշարժ-ինքն իրեն շարժվող սկզբնական-ամենից առաջին արևմտաեվրոպական- Արևմտյան Եվրոպա աստղադիտարան-աստղեր դիտելու վայր համաշխարհային-համայն աշխարհի հավասարաչափ-հավասար չափերի 33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ: Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ: Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ): Անդրկովկաս, անդրադարձ, անդրաշխարհ հակահարձակ, հակադարձ, հակադրել, հակակշիռ համարձակ, համատարած, Read More…

Հարցեր և առաջադրանքներ Մայրենի

  Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում: — Բարի  օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում: — Գիշեր-ցերեկ եմ կծկում, Read More…

Մայրենի Հազարան հավք

Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է: Պառավը գնում է թագավորի մոտ և բողոքում է այգեպաններից, թագավորը հասկանում է պառավին և կախել է տալիս: Կախելու օրը պառավը ասում է թագավորն որ չկախի քանի որ նրանք Read More…

Հազարան հավք

Արան թագավորն ու Անմահական այգին  Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։ էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի Read More…

«Պապն ու թոռը»

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի  «Պապն ու թոռը» պատմվածքը և գրի՛ր, թե կարդալիս ի՞նչ զգացողություններ առաջացրեց այն։ 2.Անծանոթ բառերը բացատրի’ր։ 3.Բնութագրի’ր Աստղիկին` գրածդ հիմնավորելով պատմվածքից դուրս բերված հատվածներով։ աստղիկը հոգատար, գթասիրտ և համբերատար, աղջիկ եր քանի որ նա պապիկին տանում էր զգուշ ծառերի տակ ձեռնափայտով

Գործնական աշխատանք

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով: Ա. Լուն ուղտ դարձնել- չափազանցնել Բ. Շունչ տալ- շնչավորել Գ. Սիրտ անել- համարձակվել Դ. Լույս սփռել- պարզաբանել, բացահայտել: 28. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր: Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել: Աչքերով ուտել-նայել, Ես աչքերով ուտում եմ խաղը: խելքը ուտել-խելագարության հասցնել, Իմ ընկեր Ալենը իր մայրիկի խելքը կերավ: լույս աշխարհ գալ-ծնվել, եղբայրս երեկ լույս աշխարհ եկավ: գիշերը ցերեկ անել-աշխատել, դիմացկուն Read More…

Ծույլ տղա

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ: – Ի՞նչ արհեստ սովրիմ, – փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ Read More…