Ինչպես են տոնում ամանորը տարբեր երկրներում

Շոտլանդիայում Նոր տարին կոչվում է Հոգմանայ։ Ինչպես հայերը, այնպես էլ շոտլանդացիները հյուր են գնում ընկերներին ու հարազատներին` հատուկ ուշադրություն դարձնելով առաջին հյուրին`«ֆերսֆուտին» (անգլերեն` առաջին ոտնահետք), որը պետք է երջանկություն և հաջողություն բերի։ Շոտլանդացիները միշտ ուրախ են տեսնել թխահեր երիտասարդների, իսկ շիկահեր կինը ցանկալի հյուր չէ Ամանորի գիշերը։

Ի տարբերություն Շոտլանդիայի, Հունաստանում տնային տնտեսուհիները «կաշառում» են առաջին հյուրին` նրան փող կամ արժեքավոր իր նվիրելով, որպեսզի նա տանտերերին երջանկություն և ուրախություն մաղթի։ Նման ավանդույթ ունեն նաև մեր հարևան վրացիները։

 

Բրազիլիա

Ամանորը Բրազիլիայում «ամառային» տոն է, քանի որ Բրազիլիայում այդ տոնի ժամանակ տաք եղանակ է:

Եթե շատ երկրներ հակված են մտածել, որ Ամանորն ընտանեկան տոն է, ապա Բրազիլիայում ամեն ինչ հակառակն է: Ամանորն այստեղ ընդունված է նշել ակումբներում, սրճարաններում, լողափին: Ամանորի նախօրեին բրազիլական քաղաքները պատվում են սպիտակով: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ այդ օրը պրակտիկորեն ձյուն չտեսած այս երկրում ձյուն է իջնում: Ավանդույթի համաձայն՝ աշխատավորները պատուհաններից նետում են գրասենյակային հին թղթերը, ինչը նշանակում է, որ աշխատանքային հին տարին մոտենում է ավարտին: Ամանորը նշելու բրազիլական մշակույթում հանդիպում են նաև հեթանոսական ավանդույթներ, օրինակ՝ ընդունված է ջրի մեջ ծաղիկներ և մոմեր իջեցնել և ցանկություն պահել:

Բրազիլիայում տոնի խորհրդանիշը ոսպն է: Դրանից ապուր են պատրաստում և հյուրասիրում անօթևաններին: Իսկ ծովափին ուրախ դիմակահանդեսներ են կազմակերպվում:

 

 

Ամանորը Բուլղարիայում

downloadԱմանորը Բուլղարիայում, տոն, որը Բուլղարիայում՝ ըստ Գրիգորյան օրացույցի, նշվում է դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս հունվարի 1-ին։ Բուլղարիայում Նոր Տարին ավանդության համաձայն նշում են տունը։ Եթե տանը կա երեխա, ապա նա կանգնում է Նոր Տարվա տոնածառի մոտ և հյուրերի համար Նոր Տարվա երգեր է երգում։ Չնայած նրան, որ Բուլղարիան ուղղափառ երկիր է, Նոր տարին այնտեղ նշում են Գրիգորյան օրացույցի ժամանակագրությամբ, ի տարբերություն Ռուսաստանի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *