Հաղթանակի Կամուրջ

Հաղթանակի կամուրջը գտնվում է Երևանում՝ Կենտրոն համայնքնում: Կամուրջը իրար է միացնում Իսակովի և Մաշտոցի պողոտաները: Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամուրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։

  • Կառույցի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան։

  • 2

    Մինչև Հաղթանակի կամրջի կառուցումը Երևանի գինու կոմբինատի մոտ՝ Հրազդանի ափին կար մի կամուրջ, որ կոչվում էր «Կարմիր» կամուրջ: Կամուրջը հիմա էլ պահպանվել է: Դա միջնադարյան կամուրջ է, որ կառուցվել է կարմիր քարով: Այդ կամուրջը միակն էր, որ Երևանը կապում էր Արարատյան դաշտի և Սարդարապատի հետ: Սակայն խորհրդային կարգերի հաստատումով քաղաքը մեծացավ ու խնդիր առաջացավ նոր կամուրջ կառուցելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *