Բառարանընթերցման ֆլեշմոբ

  1. խցել – բացատրություն
[ներգործական բայ]
Անցքը՝ ճեղքը մի բանով փակել:
 Ներս մտցնել, խոթել՝ խցկել:
Լցնել, բռնել, պատել:

խցել – հոմանիշներ

նբ. Խցանել, փակել, գոցել, խցկել, ծակը գոցել, ծակը փակել:

2,ճաթիլ – բացատրություն

[չեզոք բայ] (արևմտահայերեն)
1. Ճաքել:
2. (փոխաբերական) Պայթել, տրաքել, պատռվել:

3, յարաբ – բացատրություն

[մակբայ] (գավառական)
Արդյոք, տեսնես, մի՞թե:
Հովհաննես Շիրազ
Ու չէր պոկում հովիվն աչքը դեռ այն մեկից ու ձորից.
«Ո՞վ է յարաբ», – մտքում կրկնեց ու նվագեց նա նորից,
Որ նվագով բարձրացնի կախված գլուխն աղջկա,
Սիրտն ասում էր՝ խո՜ր նվագիր, սա՛ է բախտդ կա-չկա։

ժախր – բացատրություն

ժախռ, [գոյական] (ժողովրդական)
Այգիներում բուսնող անպետք խոտ, մոլախոտ:
Ավաղուկ
ավաղելի, խղճուկ, ողորմելի, ողբալի
Բառամոլ
Շատ հազվադեպ գործածվող և նորակերտ բառեր կիրառելու մոլությամբ տարված.

յորղա

յորղայի,
1. [գոյական] Ձիու շորորուն քայլք, կողմնագնացք:
2. [ածական] Այդպիսի քայլքով գնացող:
ջյուխտ – զույգ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *