Գործնական քերականություն

135. Տեքստը փոխի´ր՝ սկսելով այսպես. «Մի անգամ աչքերը բողոքում են ….»:

Մի անգամ աչքերը բողոքեցին, որ իրենց դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո´չ թհ իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդր նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

136. Ցո´ւյց տուր (արտագրի´ր կամ ընդգծի´ր) այն բառերը, որոնք նախադասությունից մենակ դուրս չեն գա:

Օրինակ՝ Երևանից Թբիլիսի գնացող մարդատար գնաց­քը մոտենում Էր Այրում կայարանին: (Չի լինի՝  Երևանից Թբիլիսի մարղատար գնացք կամ՝ մոտենում Էր Այրում):

Այդ մարդիկ դեպի սարերն էին գնում:

Առակագիր Եզոխոսը մի անգամ ազատ ժամանակ մտավ նավաշինարան:

Առանց խոսքի էլ հասկանում են իրար:

Անծանոթ մի մարդ հորս հետ տուն մտավ:

Ամենազոր Զևսը հողին հրամայեց երեք ումպով ամբողջ ծովն ըմպել:

Ձկնորսի շվիի քաղցր հնչյուններր լսելով՝ միամիտ ձկներն իրենք իրենց դուրս եկան ծովի խորքերից:

Մի անգամ, աղվեսի հետ վեճի ժամանակ, հովազը պարծեցավ իր նախշավոր մորթով ու ճկուն մարմնով:

137. Կետերի փոխարեն գրի´ր ժամանակ ցույց տվող տրված բառերից ու բառակապակցություններից  մեկը:

Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) խմելու մաքուր ջրից չեն օգտվում:

Հիմալայներում … հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:

Գիտնականներն ասում են, որ … երկրի վրա կլիմայական զգալի  փոփոխություններ են լինում:

… նետաղեղը հզոր զենք էր համարվում:

Դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *