Արի խաղանք

Մենք այսօր խաղացել ենք ճամբարականներով կարմիր կոճակ: Կարմիր կոճակը խաղալու համար անհրաժեշտ է կոճակ կամ էլ մի սիրունիկ քար: Կարմիր կոճակը խաղում են նվազագույնը երեք խաղացողով, իսկ առավելագույնը անսահմանափակ: Իսկ խաղի կանոններին ծանոթացեք դիտելով այս տեսանյութը որտեղ ես նաև ներկայացնում եմ խաղի կանոնները: https://youtu.be/rmO7ZHXkzQE

Սովորեցիք կարմիր կոճակը, իսկ այսօր կարողեք գուշակել ինչ ենք սովորելու խաղալ, դե՜ իհարկե՜ ԳՈՐԾՆԱԳՈՐԾ: Գիտեք ինչպես են խաղում գործնագործ, եթե չգիտեք խաղալ ուրեմն լսեք հետո անցեք հղմանը: Գործնագործ խաղալու համար ամենաքիչը պետք են երեք հոգի, երեքից երկուսը կանգնում են իրար դեմ դիմաց, իսկ այն մի երեխան կանգնում է նրանց մեջտեղում, իսկ երկու  խաղացողներն գնդակի հարվածներով հանում են մեջտեղում գտնվող երեխային. Դիտեք տեսանյութը հղումով.https://youtu.be/PLHBPz53JNs

Այսօր խաղում ենք Կոն խաղը, իսկ կոն խաղը խաղալու համար անհրաժեշտ է երեք կոն և վեց մասնակից, երեխաններին բաժանում են զույգերի և կանգնեցնում զույգերին իրար դիմաց, իսկ կոնը նրանց մեջտեղում, ամեն զույգին հասնում է մեկական  կոն: Խաղավարը երբ խաղը սկսում է ասում է օրինակ քիթ, դու պետքե արագ կպնես քո քթին, իսկ երբ որ խաղավարը կասի կոն դու պետք է արագ վերձնես կոնը: Իսկ մանրամասն դիտեք այստեղ.https://youtu.be/Ec7VgIruLdc

Այսօր շաբաթվա վերջին օրն է և այսօր ոչ թե խաղալու ենք բակային խաղ, այլ՝ մաթեմատիկական խնդիր ենք լուծելու․ https://youtu.be/EHZYAUlpg5E

Ես  իմ ընկերներից մեկի հետ կներկայացնեմ ձեզ թե ինչպես են խաղում թելա խաղ ազգային բակային խաղը․ https://youtu.be/4AX5eGPX3Ro

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *