Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։

Մշուշ-մեգ, շղարշ-Քող, խաշամ-Խաշ, հնար-ճար։

2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։

Մշուշների-մեգերի

անհամարձակ-վախկոտ

Հնար-ճար

3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում-քշում է ամպին։

Ամպը լեզուն կուլ է տվել-չի որոտում։

Ցերեկն էլ է ցրտից կծկվել-արևին փակել է ամպը։

4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։ Աշնան խաշամն է խշխշում։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։

5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։ գործողությունը

Լրացուցիչ գործնական աշխատանք

7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

8. Ձայնագրի՛ր ընթերցումդ և նկարաշարի և համադրությամբ տեսանյութ պատրաստիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *