Կատարել առաջադրանքները։ Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպողիմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը:

Մարդիկ հայտնագործեցին, թե ինչպես պետք է  պահել կրակը, ինչպես կենդանիներին

ընտելացնել,  քարից ու ոսկորներից   տարբեր  գործիքներ  սարքել, և վերջապես   սկսեցին զբաղվել    հողագործությամբ:

 

Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել-փշրել,  կոտրել, կտոր- կտոր անել, կոտրատել

հավաքել-ամբարել,ժողովել, գումարել, կուտակել

հասկանալ- պարզել, գլխի ընկնել,կռահել

պահել-ծածկել, թաքցնել, պատսպարել, քողարկել

.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմնմանկից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, պետություն, թագավորություն,տերություն, կայսրություն

մազ- հյուսք, ծամ, վարս, հեր,

դեպք- եղելություն, պատահար,  իրադարձություն, միջադեպ,

արշալույս-ծեգ,այգաբաց, լուսաբաց:

 

.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր  տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս, գիտական արշավախմբի անդամները նկատել են  մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները հետապնդել են նրանց  և հայտնաբերել են նրանց կացարանը,  որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ ապրում են քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ գործածում են վայրի կենդանիների մորթիները: Կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է սարսափով ու ծայրաստիճան զարմանքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *