Մայրենի

55. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռաով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

56. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա. Ընչաքաղց-անկշտում, զգաստ-զգոն, լիովին-ամբողջապես, գթալ-կարեկցել, ժրաջան-ջանասեր, ամբոխ-բազմություն:

Բ.Լուրթ-կապտագույն, համամիտ-համակարծիք, տոկուն-կայուն, հաղթանդամ-մեծամարմին, ստահակ-խարդախ, ալևոր-զառամյալ:

Գ) զեփյուռ-սյուք, ճգնել-ջանալ, պերճ-շքեղ, ձանձրալի-տաղտկալի, ճիրան-մագիլ, մեծանուն-անվանի:

57.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

58.Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ ընդհատիր:
Մինչև ե՞րբ պիտի գաղտնի պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ կտրվեց:
Օդանավի նստելը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման զվարճանում էին ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի երեխան մորն էր փնտրում:

59. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Զարդասեղանին սանրեր էին դրված:

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է։

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր:

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Նա մի շատ բարի կախարդ էր:

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր:

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդ էր:

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդներ:

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Պատին մի աղջկա նկար էր կախված։

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *