Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1.Առակը համառոտ պատմի՛ր:

Մի օր երեք չորս հոքով կույրերը եկան փղի մոտ կանգնեցին։ Նրանցից մեկը դիպավ փղի հաստ ահեղ մարմնին, և գոռաց․

-Հե՜յ, զգույշ մի պատ կա էստեղ։ Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ ինչ պատ ծիծաղեց մի ուրիշկույր սա կոճղ է կարծեմ։ Իսկ երրորդը ձեռ տվեց կնճիթին, կարծեց թե օձ է և լեղապատար գոռաց․ օձ օձ ինչ էք  շվարել, փախանք։ Իսկ չորրորդը կանգնած ծիծաղում և ասում է․

-Ճիշտ որ կույր եք

-Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

-Չէ պատ է, չէ կոճղ է, չէ օձ է, չէ թոկ է։ Ու ինչպես եկել էին այդպես գնացին։

2.Ի՞նչ է սովորեցում առակը:

Առակը սովորեցնում է, որ ուշադիր լինես։

3.Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին, նրանք կկարծեին, որ պոչը բատուտ է, իսկ եթե մարմնին կկարծեին բարձ է։

4.Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք –երրորդ

Ութ –ութերրորդ

Չորս –չորրորդ

Վեց –վեցերրորդ

Յոթ –յոթերրորդ

Մեկ –առաջին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *