Իմ սեբաստացիական միջավայրը

Ողջույն, ես Վահագն եմ: Ես սովորում եմ աշխարհի ամենալավ միջավայրում գտնվող դպրոցում: Իմ դպրոցի միջավայրը մեծ է, գեղեցիկ, մարդաշատ և գունագեղ: Դպրոցի միջավայրում ինձ ավելի շատ գրավում է Ագարակը: Ես սիրում եմ դասարանների անկյունները, որովհետև այնտեղ երբեք արև չի լինում: Ինձ շրջապատող միջավայրը իմ կարծիքով շատ ճաշակով և սիրուն է: Ես դպրոցի ամառային ճամբարում ամեն օր մաքրել եմ տարածքը, մեկ-մեկ էլ ջրել ծաղիկները: Իսկ ինձ դպրոցում ոչինչ չի խանագարում՝ չգիտես ինչու, նույնիսկ աղմուկը,կ որովհետև իմ ականջներում միշտ երաժշտություն է հնչում: Բայց մի բան կուզեի անել, ոչ թե փոխել, այլ՝ ավելացնել.դա դռներ դնելն է: Ես շատ եմ սիրում իմ միջավայրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *